Առյուծներն հայտնվել են դժվար իրավիճակում․ օգոստոսի 3-ի աստղագուշակը
LIFEԽոյ։ Չնայած այն բանին, որ օրվա պատկերն այնքան էլ բարենպաստ չէ, այնուամենայնիվ, հաջող պահերը բացառված չեն: Այսպես, առավոտյան դուք գերազանց կլուծեք պրոֆեսիոնալ խնդիրները, կգտնեք ձեր և ղեկավարության համար կարևոր հարցերի պատասխանները: Օրվա ընթացքում կբարդանան հարաբերությունները աշխատակիցների հետ, քանի որ ձեր ասած շատ մտքեր նրանց կողմից սխալ կընկալվեն: Քննարկումը պետք կլինի կրկնել, որից հետ շատ բան կհստակեցվի: Օրվա երկրորդ կեսին փորձեք ուշադրություն չդարձնել մանր անախորժությունների վրա, դրանք չեն խանգարի ձեզ իրականացնել ծրագրվածը:
Ցուլ։ Օրը հատկապես հարմար է ինքնուրույն աշխատանքի, ուսման, հետազոտություններ անցկացնելու համար: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների ազատություն, այնպես որ, եթե դուք կապված եք ինչ-որ խոստովանություններով, աշխատեք դրանք որքան հնարավոր է շուտ իրականացնել: Բարենպաստ օր է ցանկացած տեսակի փոփոխությունների համար՝ կահույքը վերադիրքավորելուց մինչև կադրային քաղաքականությունը վերանայելը: Հնարավորություն կունենաք խզելու այն կապերը, որոնք ձեզ խանգարում էին առաջ գնալու և անձնական աճի գործում: Միակ բանը, որ կարող է ձեզ համար անհաղթահարելի խոչընդոտ դառնալ, դա ձեր սեփական ծուլությունն է: Դրա հետ է, որ շատ դժվար է դառնում պայքարելը:
Երկվորյակներ։ Ձեզ հաջողվում է ճիշտ գնահատել իրավիճակը, որքան էլ որ այն բարդ ու խճճված թվա: Այսօր կարելի է ռազմավարական նշանակություն ներկայացնող որոշումներ ընդունել, մշակել երկարաժամկետ նախագծեր: Դուք տրամադրված եք չափազանց լուրջ, և շրջապատին դա շատ է դուր գալիս։ Ստացվում են հետաքրքիր գործնական առաջարկներ, հնարավորություն ունեք բարձր վարձատրվող և հետաքրքիր աշխատանք գտնելու: Անձնական հարաբերություններում նախևառաջ կկարևորվեն անկեղծությունն ու նախաձեռնողականությունը: Երեկոն հարմար կլինի հյուրեր ընդունելու և նրանց հաճելի անակնկալներ մատուցելու համար:
Խեցգետին։ Այսօր գործնական հարաբերություններում ծագում են լուրջ խնդիրներ, և վտանգ կա, որ ձեռք բերեք ազդեցիկ հակառակորդ, ով կձգտի քանդել ձեր բոլոր պլանները: Վառ են արտահայտվում ձեր լիդերական ունակությունները, ինչը ոչ բոլորի սրտով է: Մրցակցությունն ընդունում է տհաճ ձևեր, և կարող է պարզվել, որ ձեր վաղեմի դաշնակիցներն անցել են հակառակորդի ճամբարը: Տնային գործերը դուք հեշտությամբ և առանց խնդրի հարթում եք, և բավական ազատ ժամանակ է մնում հանգստի և մտերիմների հետ շփումների համար: Հին ընկերները ձեզ կուրախացնեն հաճելի լուրով և գործնական առաջարկներով:
Առյուծ։ Դուք հայտնվել եք դժվար իրավիճակում, սակայն դեռևս պատրաստ չեք դա խոստովանել: Որքան ավելի երկար ժամանակ դուք բացառեք ակնհայտը, այնքան ավելի կդժվարանան գործերը: Անհրաժեշտ է զգուշություն շփումներում, և պարզվում է, որ կանանց հետ գործ բռնելն ավելի հեշտ է, քան տղամարդկանց: Վատ օր չէ խոշոր գործարքներ կնքելու համար, սակայն պետք է անձամբ հետևել այն բանին, որ դրանք իրավաբանական առումով լիակատար ճշգրիտ լինեն: Ոչ բոլոր պրոֆեսիոնալ պլանները հնարավոր կլինի իրականացնել, անձնական և տնային գործերը ձեզ կշեղեն: Օրվա երկրորդ կեսն ուժեղ էմոցիաների ժամանակն է, որոնց ազդեցության տակ դուք լուրջ սխալներ թույլ կտաք:
Կույս։ Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում, ընդ որում՝ հաճախ դա անսպասելի է լինում ինչպես ձեզ, այնպես էլ ձեր շրջապատի համար: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով եկամուտ կապահովեն: Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս:
Շարունակությունը՝ այստեղ