Մեծ Բրիտանիան արտահանման արգելք է սահմանել, որ կանխի հայտնի նկարչի 10 մլն ֆունտ արժողության նկարի դուրսբերումը
CULTUREՄեծ Բրիտանիան արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել 19-րդ դարի հայտնի բրիտանացի նկարիչ Ուիլյամ Թըրների 10 մլն ֆունտ սթերլինգ արժողությամբ «Լյուցեռն լիճը» նկարի դուրսբերումը կանխելու համար, հայտնում է BBC News-ը:
Մեծ Բրիտանիայի արվեստի նախարար Ռեբեկա Փոուն հայտարարել է, որ բրիտանական այս գլուխգործոցի դուրսբերումը «ամբողջ երկրի համար սարսափելի կորուստ» կլիներ:
Արտահանման արգելքը կգործի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը: Իշխանությունները հուսով են, որ այդ ժամանակահատվածում բավարար գումար կհավաքվի նկարը հետգնելու համար:
Թըրները այն նկարել է 1842 թվականին, որը «Ռիջի» շարքի միակ պահպանված նկարն է. Թըրները «Ռիջի լեռներ» շարքից նկարել է ընդամենը 3 նկար, որոնցից երկուսը ձեռք են բերել մասնավոր հավաքորդները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



