Կալիֆոռնիայում բազմամարդ լողափում ժայռ է փլուզվել. զոհվել է առնվազն 3 մարդ
INTERNATIONAL NEWSՀարավային Կալիֆոռնիայի հանրահայտ լողափում ժայռի փլուզման հետեւանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 2-ը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Պատահարի վայրում մահացել է մի կին, եւս 2 տղամարդ մահացել են հիվանդանոցում:
Փրկարարները դեռ պետք է ավազի տակից հանեն պատահարի եւս մի քանի զոհի:
Փլուզման պահին լողափը մարդկանցով լեփ-լեցուն էր:
Փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 15:00-ին Սան Դիեգո շրջանի Էնսինիտաս քաղաքում Գրանդվյու Բիչում:
Նշվում է, որ այս շրջանը չափազանց հայտնի է տեղացիների, սերֆերների եւ հանգստացողների շրջանում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



