Ուղիղ եթերում թղթակիցը պատմել է ջրհեղեղի մասին ու մնացել ջրի տակ
VIDEOGTV-ի թղթակից Ազադար Հուսեյնը ուղիղ եթերում պատմել է ջրհեղեղի մասին ու ջրասույզ եղել: Այս մասին հաղորդում է Unilad-ը:
Չնայած այն բանին, որ պղտոր ջրից դուրս երևացել են միայն նրա գլուխն ու վեր պարզած բարձրախոսը, նա անվրդով պատմել է գյուղատնտեսության վրա հեղեղումների բացասական ազդեցության մասին:
Ազարդի ռեպորտաժը տարածվել է աշխարհով մեկ, շատերը նրան փառաբանում են աշխատանքի հանդեպ ունեցած նվիրվածության համար: Բայց կան նաև մարդիկ, որոնց կարծիքով՝ տղամարդը «խելացնոր» է, չէ՞ որ չի կարելի ենթարկվել նման վտանգի հանուն նորությունների:
Չնայած իրավիճակի ամբողջ լրջությանը՝ համացանցի օգտատերերը նաև դիմել են կատակների: Մեկը, օրինակ, գրել է, որ Հուսեյնի «ռեպորտաժները շատ խորն են»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



