Չինական ակվապարկում «ցունամիի» հետեւանքով լողավազանում 44 մարդ է տուժել
INTERNATIONAL NEWSՉինական ակվապարկն իր «լողավազան ցունամին» փակել է այն բանից հետո, երբ մեքենայի խափանումը հսկայական ալիք է առաջացրել, որից տասնյակ մարդիկ են տուժել, հաղորդում է CNN-ը:
Վախեցած լողացողների վրա թափվող հսկայական ալիքի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լունցզինի ակվապարկում՝ Հյուսիսային Կորեայի հետ սահմանին:
Ընդհանուր առմամբ տուժել է 44 մարդ:
Կատարվածի փաստով մի շարք գերատեսչությունների՝ ԱԻՆ-ի, Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունների կողմից համատեղ հետաքննություն է նախաձեռնվել:
Հետաքննության նախնական արդյունքների համաձայն՝ ցունամին առաջացել է տեխնիկական անսարքությունների պատճառով: Իշխանությունները հերքել են վարկածն այն մասին, որ հսկայական ալիքն առաջացրել է հարբած տղամարդը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



