Երեւանում Դոբերման ցեղատեսակի շունը անհանգստացրել է բնակիչներին․ շանը վրաերթի են ենթարկել
SOCIETY
ԱԻՆ 911 ծառայությանը այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 13 շենքի 2-րդ մուտքում շունը հարձակվում է մարդկանց վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դոբերման ցեղատեսակի շանը վրաերթի են ենթարկել:
Փրկարարները շանը բռնել են և ժամանակավորապես տեղափոխել ՀՆՓԱԻ կենտրոն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



