Ձերբակալվել է Շշի Մելոյի եղբայրը
INTERNATIONAL NEWSԵրեկ Երեւան֊Սեւան ավտոմայրուղու ճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո դեպքից վայրից Range Rover մակնիշի մեքենան հեռացնելու գործով ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։
Քննչական կոմիտեի լրատվության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը NEWS.am-ին փոխանցեց․ «Ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 38-332 -րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով»։
Հիշեցնենք նաեւ, որ մի քաղաքացի, չենթարկվելով իրավապահների պահանջին, «Ռենջ Ռովերը» հեռացրել էր դեպքի վայրից։ Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



