Կարճ կիսատաբատ, ամառային վերնաշապիկ․ Հռիփսիմե Հակոբյանի սպորտային կերպարը
LIFEՀռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները: Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։
Հռիփսիմեն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է սպորտային, ամառային կերպարում։ Հռիփսիմեն կրում է սեւ վերնաշապիկ, ջինսե կիսատաբատ, սեւ գույնի սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել է գլխարկը։ Կադրին կից երգչուհին գրառում չի կատարել, սակայն երկրպագուները մեկնաբանությունների հատվածը ողողել են դրական խոսքերով ու հաճոյախոսություններով։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ջինսե շորտ էր կրում, որը համադրել էր վառ վարդագույն շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ շպարն ու վզնոցը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել երգչուհին։ «Հիասքանչ»,- գրել էր նրանից մեկը։