Գվարդիոլան նվաճել է մարզչական կարիերայի 28-րդ տիտղոսը
SPORTԱնգլիայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լիվերպուլին» (1-1, 11-մ՝ 5-4)։
Քաղաքայինների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար այս տիտղոսը 28-րդը դարձավ կարիերայում։
Իսպանացի մասնագետի հաշվին 8 հաղթանակ կա ազգային առաջնություններում (3-ը Իսպանիայում «Բարսելոնայի» հետ, 3-ը Գերմանիայում «Բավարիայի» հետ, 2-ը Անգլիայում «Մանչեսթեր Սիթիի» հետ), 7 ազգային գավաթ (2-ը Իսպանիայում, 2-ը Գերմանիայում, 1 Անգլիայի Գավաթ, 2 Անգլիական Լիգայի Գավաթ), 5 սուպերգավաթ (3-ը Իսպանիայում, 2-ը Անգլիայում), 2 հաղթանակ ՉԼ-ում «Բարսայի» հետ, 3 հաղթանակ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում (2-ը կատալոնացիների, 1-ը մյունխենցիների հետ) ու 3 հաղթանակ Աշխարհ ակումբային առաջնությունում (2-ը «Բարսայի» հետ, 1-ը՝ գերմանական ակումբի)։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



