Մարինկա Խաչատրյանի ջերմ լուսանկարը սիրելիի հետ
PHOTOԵրիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է սիրառատ լուսանկարով։
Դերասանուհին, որը վերջին շրջանում հանդես էր գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում պատկերված է սիրելիի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ Մարինկան էլեգանտ կերպարում է. նա պուտավոր զգեստ է կրում, որը համադրել է վառ դիմահարդարման հետ։
Օրերս Մարինկան ցույց էր տվել նոր սանրվածքը։ Նա հրապարակված կադրերում մոխրագույն վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր աքսեսուարների՝ վզնոցի եւ ժամացույցի հետ։ Կերպարն ամբողջացնում էին արտահայտիչ շպարն ու գեղեցի սանրվածքը։ Մեկնաբանությունների հատվածում հմայիչ դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում նոր գույն, նոր շունչ։