Սննդի կետից գողացել էր հեռուստացույց, սավան եւ օղի
INTERNATIONAL NEWSԱրարատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով օգոստոսի 3-ին, ժամը 16.30-ին, Վեդի քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրելու միջոցով մուտք է գործել Վեդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող սննդի կետ և գողացել հեռուստացույց, սավան և օղի:
Սննդի կետի տերը նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ ցանկացել է իր ուժերով գտնել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



