Բագրատաշենի անցակետում ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ
SOCIETYՊետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները՝ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ, օրերս Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայի գազի բալոնի ներսից ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ: Այդ մասին հայտնեցին ՊԵԿ մամուլի ծառայությունից:
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



