ՌԴ-ում շունը հոշոտել է մեկ տարեկան երեխային
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Վորոնեժի մարզում շունը հոշոտել է մեկ տարեկան երեխային և կծել նրա մորը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչությանը:
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի Եսիպովո գյուղում: Ճաշից հետո 29-ամյա կինը՝ 2018-ին ծնված իր որդու հետ հյուր է գնացել իր ընկերուհուն:
Շփման ժամանակ կինը նկատել է, որ որդին մոտակայքում չէ: Փնտրելով տան հարակից տարածքում՝ նա նկատել է, որ բակում գտնվող շունը հարձակվել է որդու վրա: Կնոջը հաջողվել է քշել շանը երեխայից, սակայն ստացած վնասվածքներից փոքրիկը մահացել է դեպքի վայրում:
Նշվում է, որ շունը կծել է նաև երեխայի մորը, երբ վերջինս փորձում էր ազատել որդուն:
Քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Քրեական օրենսգրքի «անզգուշությամբ մահվան հանգեցնելու» մասին հոդվածով: Քննչական կոմիտեի աշխատակիցները հարցաքննում են հարևաններին և հնարավոր ականատեսներին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



