Զարուհի Բաբայանի լողափնյա լուսանկարները
PHOTOԵրգչուհի Զարուհի Բաբայանն ընտանիքի հետ հանգստի է մեկնել, որտեղից մի քանի արեւոտ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ վերնազգեստ է կրում եւ արեւայի ակնոց։ «Օրն ավելի երկար է թվում, երբ արթնանում ես արեւի առաջին շողերի հետ։ Նկատել եմ մի շատ հետաքրքիր բան. արեւաշատ երկրներում մարդիկ ավելի ջերմ են եւ հանգիստ, գրկաբաց են եւ ժպտերես»,- մեկնաբանություններում գրել է նա։
Երգչուհու մյուս լուսանկարն ուղեկցվում է հետեւյալ մեկնաբանությամբ. «Ես գնացի.... Ի՞նչն է մարդուն ազատություն տալիս: Եթե հոգիդ պատրաստ չէ թռչել, աշխարհը շատ փոքր է սկսում թվալ։ Վստահ եմ, որ միայն ձգտումն ու ցանկությունն է մոտիվացնում մարդուն լինել ուրիշ, հետաքրքիր, նոր եւ եզակի։ Կարողացեք լինել ձեզ հետ անկեղծ եւ հաճախ մենախոսեք ու անկեղծացեք ինքներդ ձեզ հետ։ Դա ուժեղ մարդու համար է»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ընտանեկան լուսանկարով կիսվել էր նրա դուստրը՝ Սոֆի Դեւոյանը։ Սոֆին ջերմ մեկնաբանել էր հրապարակումը՝ գրելով. «Իմ Երջանկություն, իմ Մամա»։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել։