Չինաստանում մեքենան բախվել է ամբոխին. 4 մարդ մահացել է
INTERNATIONAL NEWSՉինաստանի Ուսի քաղաքում (Ցզյանսու նահանգ) այսօր՝ հունիսի 22-ին, մարդատար մեքենան խաչմերուկում ողջ թափով սլանալով բախվել է ամբոխին: Վթարի հետեւանքով մահացել է առնվազն 4 մարդ, եւս 6-ը վիրավորվել են, հաղորդում է «Սինա» պորտալը:
Նրա խոսքով, «Բյուիկ»-ի ղեկին գտնվող տղամարդը կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետեւանքով մեքենան իներցիայով ընթանալով հարվածել է նաեւ մի քանի էլեկտրամոպեդների եւ հեծանվորդների: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանցից 4-ը ստացված վնասվածքներից մահացել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանությունը պարզում է ողբերգության պատճառները, վարորդը ձերբակալվել է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



