ԵՏՀ-ն երկարացրել է կակաո մթերքների ներմուծման զրոյական մաքսատուրքը մինչեւ 2020-ի վերջ
ECONOMICSԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան երկարացրել է չյուղազերծված կակաո մածուկի, կակաո յուղի եւ կակաո ճարպի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը մինչեւ 2022 թվականի դելտեմբերի 31-ը: Այս մասին նշվում է ԵՏՀ հաղորդագրությունում:
Նշվում է, որ այս մթերքները կակաոյի հատիկների վերամշակման միջանկյալ ապրանքներ են եւ օգտագործվում են շոկոլադի եւ դրանից պատրաստվող այլ արտադրատեսակների համար:
Կակաոյի հատիկները կակայի մթերքների վերածելու ձեռնարկություններ կան ԵՏՄ բոլոր երկրներում, բացի Ղրղզստանից: Սակայն հաշվի առնելով պահանջարկը եւ անդամ պետություններում առկա հզորությունները, միության ներքին շուկայում ամեն տարի մոտ 73 հազար տոննա կակաո մածուկ, կակաո յուղ եւ կակաո ճարպ չի բավականացնում:
«Զրոյական դրույքաչափը կօգնի լրացնել այդ պակասը: Բացի այդ ձեռնարկված միջոցը ուղղված է ԵՏՄ երկրների արտադրողների մրցունակության բարձրացմանը», - նշվում է հաղորդագրությունում:
Այս մթեքրների զրոյական դրույքաչափը ներդրվել է 2016 թվականին եւ այնուհետ մի քանի անգամ երկարացվել: