Երգչուհի Անուշ Ավագյանը ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը
VIDEOԵրգչուհի Անուշ Ավագյանը իր առաջին տեսահոլովակն է ներկայացրել հանդիսատեսին: Տեսահոլովակը նկարահանվել է հին ու սիրված հայկական երգերի շարանի հիման վրա:
Երգչուհին նշել է, որ այս ոճի մեջ կլինի ևս երեք տեսահոլովակ, որից հետո կներկայանա գլխավոր աշխատանքով, որի վրա դեռ աշխատում են:
Անուշ Ավագյանը այս պահին աշխատում է պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանի հետ:
Անդրադառնալով տեսահոլովակին՝ երգչուհին նշել է, որ հին ու սիրված երգը նորովի են ներկայացրել, սակայն պահպանել են գործիքավորման հին տարբերակը:
Տեսահոլովակը նկարահանվել է Ռուսաստանում, քանի որ հիմնական երաժշտախումբը այնտեղ է գտնվել:
Տեսահալովակի պրեմիերայից հետո երգչուհին մեծ թվով արձագանքներ է ստացել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



