Ինդոնեզիայում 10.000-ից ավելի մարդ է լքել բնակավայրը՝ հրաբխի ժայթքման պատճառով (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի արևմտյան հատվածում վերջին մի քանի օրվա ընթացքում 10.000-ից ավելի մարդ է ստիպված հեռացել տներից` մոտակայքում ժայթքած Սինաբունգ հրաբխի պատճառով:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Սինաբունգ հրաբուխն արթնացել և մոխրի ու ծխի հսկայական կույտեր է սկսել արձակել անցած շաբաթ` 2 տարվա «լռությունից» հետո:
Ներկայում հրաբխի հարակից գյուղերից տարհանված մարդկանց թիվը հասել է 10.714-ի: Նշվում է, որ Սինաբունգից 15 կմ շառավղի վրա գտնվող բոլոր տները, այլ շինություններ ու բուսականությունը ծածկված են մոխրի շերտով:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2013թ. տեղի ունեցած ժայթքման հետևանքով 17 մարդ է զոհվել:







Աղբյուրը` Tert.am
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



