Մեքսիկայում 20 մարդու մարմին են հայտնաբերել
INTERNATIONAL NEWSՀինգշաբթի մեքսիկական Միչոական նահանգում 20 մարդու մարմին են հայտնաբերել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով մեքսիկական աղբյուրին, այս մասին հայտնել է նահանգի անվտանգության նախարար Իսրաել Պատրոնը:
Նրա խոսքով՝ մարմինները հայտնաբերվել են Ուրուապան քաղաքի երեք տարբեր շրջաններում: Նշվում է, որ 9 մարմին կախված է եղել կամրջից, որոնց թվում՝ երկու կին: Եվս 7 մարմին անդամահատված է եղել:
Վերջին տարիներին Մեքսիկայում ակտիվացել է բռնության ալիքը, որը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ թմրանյութ տեղափոխելու վերահսկողության համար թմրակարտելների միջև հակամարտությամբ: 2018-ին Մեքսիկայում ռեկորդային թվով սպանություններ են գրանցվել՝ ավելի քան 33 340: 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 31 200:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



