Ալիսոնը դիմել է «Լիվերպուլի» երկրպագուներին
SPORTԱնգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը Պրեմյեր լիգայի առաջին տուրի «Նորվիչի» հետ խաղում վնասվածք է ստացել ու փոխարինվել:
Հանդիպման ավարտից հետո Ալիսոնը թվիթերյան իր պաշտոնական էջում դիմել է «Լիվերպուլի» երկրպագուներին և շնորհակալություն հայտնել աջակցության համար:
«Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար: Կվերադառնամ որքան հնարավոր է շուտ և ավելի ուժեղ»,- գրել է Ալիսոնը:
26-ամյա բրազիլացի դարպասապահի վնասվածքի մասին «Լիվերպուլը» դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Ալիսոնը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականին՝ իտալական «Ռոմայից»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



