Օգոստոսի 15-ից Թուրքիայի և Նախիջևանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կգործի
INTERNATIONAL NEWS
Թուրքիայի և Նախիջևանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կբացվի, հայտնել է Թուրքիայի օդանավակայանների գլխավոր վարչության ղեկավար Հուսեյն Քեսքինը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ օդային ուղին կբացվի ընթացիկ տարվա օգոստոսի 15-ից:
Նա նշել է, որ օդային միջանցք բացելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Քաղաքացիական ավիացիայի միջազգայի կազմակերպության հետ երկարատև բանակցություններից հետո:
«Այսպիսով, դեպի Նախիջևան չվերթները, որոնք ավելի վաղ իրականացվում էին Իրանի օդային տարածքով, կիրականացվեն ուղիղ միջանցքով», - ասել է նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



