Լոռու մարզում 22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 5-ամյա դստերը (ֆոտո)
SOCIETYԵրեկ՝ օգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:
Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռևազյանը իր վարած Mercedes մակնիշի 35 RF 317 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան 5 հասցեի մոտակայքում վրաերթի է ենթարկել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմինե Առաքելյանին և նրա աղջկան՝ 5-ամյա Հասմիկ Կոծինյանին:
Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
5
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori



