Ճապոնական դիետա 7 օրվա համար
LIFEՅոթ օրվա համար նախատեսված ճապոնական դիետան նիհարելու մեթոդ է, որի առանձնահատկությունն այն է, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում կարելի է տպավորիչ արդյունքներ արձանագրել. միջինում կարելի է 3-6 կգ կորցնել:
Ճապոնական դիետայի ճաշացանկը.
Առաջին օր
Նախաճաշ. Սուրճ
Ճաշ. Մեկ բաժակ տոմատի հյութ, խաշած ձու (2 հատ), պեկինյան կաղամբով աղցան՝ ձիթապտղի ձեթով;
Ընթրիք. Շոգեխաշած ձուկ (250 գրամ):
Երկրորդ օր
Նախաճաշ. Պաքսիմատ, սուրճ;
Ճաշ. Խաշած ձուկ (250 գրամ), կաղամբով աղցան՝ ձիթապտղի ձեթով;
Ընթրիք. Խաշած տավարի միս (100 գրամ), մեկ բաժակ անյուղ կեֆիր:
Երրորդ օր
Նախաճաշ. Պաքսիմատ, սուրճ;
Ճաշ. Անսահմանափակ քանակությամբ տապակած դդմիկ;
Ընթրիք. Խաշած տավարի միս (200 գրամ), խաշած ձու (2 հատ), կաղամբով աղցան:
Չորրորդ օր
Նախաճաշ. Սուրճ;
Ճաշ. Խաշած ձու, պանիր (50 գրամ), խաշած ստեպղին;
Ընթրիք. Երկու խնձոր:
Հինգերորդ օր
Նախաճաշ. Խաշած ստեպղին՝ կիտրոնի հյութով;
Ճաշ. Կես կիլոգրամ հավի կրծքամիս, կաղամբով եւ ստեպղինով աղցան՝ ձիթապտղի ձեթով;
Ընթրիք. Երկու խնձոր:
Վեցերորդ օր
Նախաճաշ. Սուրճ;
Ճաշ. Շոգեխաշած ձուկ (200 գրամ), տոմատի հյութ;
Ընթրիք. Կաղամբի աղցան, երկու խաշած ձու:
Յոթերորդ օր
Նախաճաշ. Կանաչ թեյ;
Ճաշ. Խաշած տավարի միս (200 գրամ), տանձ;
Ընթրիք. Շոգեխաշած ձուկ (200 գրամ), մեկ բաժակ կեֆիր: