5 միֆ՝ կեսարյանով ծնված երեխաների մասին
LIFEԿեսարյան հատում՝ վիրահատություն, որի ընթացքում նորածինը մոր մարմնից առանձնանում է արգանդի վրա արված կտրվածքի միջոցով: Շատ հաճախ այսպիսի ծննդաբերությունները արհեստական են անվանում, քանի որ ծննդկանին բժիշկներն են վիրահատական միջամտությամբ օգնում լույս աշխարհ բերել երեխային:
Որոշ դեպքերում այս վիրահատությունը միակ ելքն է լինում մոր և երեխայի անվտանգության համար, սակայն լինում են և դեպքեր, երբ կինն ինքն է ցանկանում կեսարյան հատման միջոցով ծննդալուծվել՝ ծննդաբերական ցավերից խուսափելու համար: Վտանգավո՞ր է այն մանկիկի կյանքի և առողջության համար, կարծիքները տարբեր են, և զարմանալի չէ, որ արդեն վաղուց այս թեմայի շուրջ հասարակության մեջ տարբեր միֆեր են պտտվում: Ահա այդ միֆերից 5 ամենատարածվածները:
1. Կեսարյանով ծնվածները՝ գերակտիվ երեխաներ
Հարկ է նշել, որ դա կարող է այդպես լինել, սակայն ոչ բոլոր դեպքերում: Ավելին՝ կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած երեխաների մոտ ցրվածությունը կամ հակառակը՝ գերակտիվությունը ավելի հաճախ է լինում, քան բնական ճանապարհով ծնված երեխաների մոտ: Սակայն միշտ չէ, որ դա տեղի է ունենում: Նախ՝ այս խնդիրները կարող են և չլինել, և երկրորդ՝ եթե երեխան գերակտիվ է, ապա ճիշտ խնամքի ու բուժման արդյունքում այս խնդիրը կարելի է լուծել:
2. Կեսարյանով ծնված երեխաներին պետք են զարգացնող հատուկ ծրագրեր
Մեծամասամբ այդպիսի երեխաները նորմալ են զարգանում: Իհարկե, հաշվի առնելով այն փաստը, որ նրանք ծնվել են վիրահատական ճանապարհով, բժիշկները պետք է ավելի աչալուրջ լինեն, և հենց դրա համար է, որ կեսարյանով ծնված երեխաների մեծ մասը նյարդաբանի մոտ պարտադիր հաշվառման է լինում, սակայն դա ընդամենը ապահովության համար է արվում: Որպես կանոն, եթե երեխան զարգացման մեջ հապաղում է, դրան նպաստում են մի քանի հանգամանքներ, և ոչ թե միայն նրա՝ կեսարյան հատումով ծնված լինելու փաստը:
Շարունակությունն՝ այստեղ