Սյունիքի անտառի հրդեհը հաջողվել է մեկուսացնել․ հրդեհաշիջմանը մասնակցում են մոտ 150 փրկարար, զինծառայող, ոստիկան
SOCIETYՍյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում երեկ բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել այսօր ժամը 09:46-ին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհաշիջմանը ներգրավվել է հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 30 հրշեջ-փրկարար: Հետախուզման արդյունքում պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 10-12 հա բուսածածկ տարածքում, այրվել են խոտածածկույթ, գիհի և եղեգնուտ:
Հրդեհի վայրում իրականացվում է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։


1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



