Երեւանում տներից մեկի բակից հայտնաբերվել է կանեփի 351 բույս եւ 3400 գ չորացված զանգված
SOCIETYՕգոստոսի 12-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ հայտնաբերեցին մեծ քանակի կանեփի բույսեր:
Երեւանի Խորենացու փողոցի տներից մեկի բակից հայտնաբերվեց կանեփի 351 բույս եւ 3400 գրամ կանեփի չորացված զանգված: Ըստ 59-ամյա տանտիրոջ հայտարարության հայտնաբերվածն իրենն է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



