Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ. Քվորում չկար
POLITICSԴատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ։ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ժողովին ներկայացել էր մոտ 70 դատավոր, ինչի պայմաններում ժողովը չէր կարող համարվել իրավազոր։ Նա նշեց, որ Հայաստանում գործող դատավորներից 96–ը ներկայումս գտնվում են արձակուրդում, իսկ մնացածը հերթապահ են։
Նշենք, որ ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։ Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի ընթացքում պետք է ընտրվեր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Հաջորդ ընդհանուր ժողովի մասին դատական դեպարտամենտը հավելյալ կտեղեկացնի։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



