Շախմատի Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
SPORTՇախմատի Հայաստանի հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) հռչակվեց Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվածԵվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստերները3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան Վրաստանի թիմինկատմամբ եւ վաստակեցին 13 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ Ֆրանսիան ու Հունգարիան, որոնց 6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Հայաստանի հավաքականը գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով: Բրոնզե մեդալը բաժին հասավ ֆրանսիացիներին:
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն 8 տարվա դադարից հետո նվաճել էր Ռուսաստանի հավաքականը, որը վերջին տուրում ոչ ոքի էր խաղացել Հունգարիայի հետ եւ 15 միավորով եւ գրավել առաջին տեղը:
Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում 3.5:0.5 հաշվով հաղթեց Չեխիային: Հայկական թիմի առաջատար Էլինա Դանիելյանը, երրորդ ու չորրորդ համարներ Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան հաղթանակներ տարան, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց երկրորդ խաղատախտակի վրա: Կանանց Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով, սակայն մրցանակային տեղերի չի հավակնում: