Շանհայում տղամարդը 3 ժամ տոննաներով աղբ է փորփրել համերգի տոմսերը որոնելով
INTERNATIONAL NEWSՇանհայում տղամարդը 3 ժամ տոննաներով աղբ է փորփրել, որ օգնի կնոջը գտնել հանրաճանաչ երգիչ Ուիլբեր Պանի համերգի տոմսերը, փոխանցում է Asia One-ը:
Տղամարդու կինը տոմսերը փոստով է ստացել: Կարծելով, թե դա գովազդ է, նամակը գցել է աղբամանը: Կինն իր սխալը հասկացել է միայն հաջորդ օրը:
Շանհայում աղբը ըստ կարգերի է տեսակավորվում. այն կարող է լինել չոր, խոնավ եւ կրկնակի օգտագործման համար պիտանի: Աղբը սովորաբար կուտակվում է 2-3 օր, մինչ այն հավաքելու համար գալիս են համապատասխան կոմունալ ծառայությունից:
Կնոջ ամուսինը ծառայության աշխատակիցների հետ միասին, այնուամենայնիվ, կարողացել է գտնել տոմսերը՝ փորփրելով 3 տոննա աղբը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



