Հանուն սիրելի կնոջ ֆինն վարչապետը զուգարանում է ճամփորդել
INTERNATIONAL NEWSԻնքնաթիռում ազատ տեղի բացակայությունը չի կանգնեցրել Ֆինլանդիայի վարչապետին:
ՆՏՎ-ի փոխանցմամբ, Յուխա Սիպիլյան սրահի միակ աթոռը զիջել է իր կնոջը, իսկ ինքը Հելսինկիից մինչեւ Օուլու ուղեւորվել զուգարանում: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, սակայն Helsingin Sanomat-ը քաղաքական գործչի արտասովոր ուղեւորության մասին միայն հիմա է գրել:
Պարբերականի տվյալներով, աշխատանքային օրվա ավարտին ֆինն վարչապետը որոշել է կնոջ հետ Օուլու մեկնել: Ձգձգված բանակցություններից հետո ընտանիքը բաց է թողել բոլոր թռիչքները, սակայն Սիպիլյան կարողացել է օգտվել այդ քաղաք ուղեւորվող փրկարարական ծառայության ինքնաթիռից:
Օդանավում միայն մեկ տեղ է եկել, այդ պատճառով Սիպիլյան այն զիջել է կնոջն ու ամբողջ չվերթի ընթաքում ինքնաթիռի զուգարանում անցկացրել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



