Փյունիկի մրցակիցը Սան Մարինոյի Ֆոլգորեն է. Չեմպիոնների լիգա
SPORTՇվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում մեկնարկել է եվրագավաթների առաջիկա խաղարկությունների վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում բաժին է հասել Սան Մարինոյի «Ֆոլգորե» թիմը:
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հունիսի 30-ին/հուլիսի 1-ին, պատասխան խաղը հուլիսի 7/8-ին:
Որակավորման 2-րդ փուլում «Փյունիկի» - «Ֆոլգորե» զուգի հաղթողի մրցակիցը կլինի նորվեգական «Մոլդեն»:
Որակավորման 2-րդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 14/15-ին, պատասխան մրցավեճերը՝ հուլիսի 21/22-ին:
1-ին փուլ
«Լինքոլն» (Ջիբլարթար) - «Սանտա Կոլոմա» (Անդորրա) - 1-ին զույգ
«Կրուսադերս» (Հս. Իռլանդիա) - «Լևադիա» (Էստոնիա) - 2-րդ զույգ
«Փյունիկ» (Հայաստան) - «Ֆոլգորե» (Սան Մարինո) - 3-րդ զույգ
«Բ36 Տորսհավն» - «Նյու Սայնս» (Ուելս) - 4-րդ զույգ
2-րդ փուլ
«Հիբերնանս» (Մալթա) - «Մաքաբի» Թ.Ա. (Իսրայել)
ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Վարդար» (Մակեդոնիա)
«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Ռուդար» (Մոնտենեգրո)
«Սարաևո» (Բոսնիա և Հերց.) - «Լեխ» Պ. (Լեհաստան)
«Մարիբոր» (Սլովենիա) - «Աստանա» (Ղազախստան)
ԲԱՏԷ (Բելառուս) - «Դունդալկ» (Իռլանդիա)
ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Վենտսպիլս» (Լատվիա)
«Միդիլանդ» (Դանիա) - 1-ին զույգի հաղթող
«Մոլդե» (Նորվեգիա) - 3-րդ զույգի հաղթող
«Մալմյո» (Շվեդիա) - Ժալգիրիս (Լիտվա)
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Ստիարնան» (Իսլանդիա)
«Տրենչին» (Սլովակիա) - «Ստյաուա» (Ռումինիա)
«Պարտիզան» (Սերբիա) - «Դիլա» (Վրաստան)
«Լյուդոգորեց» (Բուլղարիա) - «Միլսամի» (Մոլդովա)
«Ֆոլա Էչ» (Լյուքսեմբուրգ) - «Դինամո» Զ. (Խորվաթիա)
«Սկենդերբեու» - (Ալբանիա) - 2-րդ զույգի հաղթող
4-րդ զույգի հաղթող - «Վիդեոտոն» (Հունգարիա)