Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են տանտիրոջ կիսամոխրացած դին
SOCIETYԵրեկ՝ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 23:10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո համայնքում այրվում է բնակելի տուն, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը՝ ներսում հայտնաբերել են տանտիրոջ կիսամոխրացած դին:
Ըստ աղբյուրի՝ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, որը աշխատում էր Լոռու մարզպետարանում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



