Հոգեկան հիվանդ ձկներ, խաղաղասեր աղեղնավորներ․․․ տարբեր կենդանակերպի նշանների տակ ծնված մարդկանց վարքը
LIFENewmag-ը գրում է.
Շատ մարդիկ հավատում են, որ «աստղերը», որոնց տակ ծնվել են, ունակ են ազդելու իրենց կյանքի, բնավորության և սովորությունների վրա։ Ամեն առավոտ միլիոնավոր մարդիկ իրենց կյանքը պլանավորում են ըստ այդ օրվա կենդանակերպի նշանի մասին գուշակությամբ։ Այն շատ տարօրինակ է, չէ՞ որ մենք ապրում ենք 21-րդ դարում և արդեն ժամանակն է դադարել նման բաներին հավատալը։ Հավատալ, որ քո բնավորությունը կամ նախասիրությունները կախված ենթե որ օրն ես ծնվել։
Բայց վիճակագրությունը ցույց է տալիսշատ դեպքերի և փաստերի համընկնում, և նույնիսկ թերահավատները սկսում են հավատել աստղաբանության այս անհեթեթությանը։ Օրինակ, հետազոտությունները ցույց են տվել, որ.
1․ Իքնասպանության դեպքերը ավելի շատ հանդիպում են Խոյերի և Ցուլերի մոտ
Լոնդոնի հասարակական հետազոտությունների կենտրոններից մեկում գիտնականները բացահայտել են, որ ինքնասպանության փորձի դիմածների մեծ մասը ծնվել են ապրիլ և մայիս ամիսներին։ Նման վիճակագրության շնորհիվ գիտնականները բացահայտել են, որ կենդանակերպի այս երկու նշանները գտնվում են ռիսկայնության խմբի մեջ, և ինքնասպանություն գործելու հավանականությունը 17 տոկոսից բարձր է։ «Գարնանային» ինքնասպանների 14 տոկոսը ավելի շատ կանայնք են, քան տղամարդիկ։
2․ Ամենաբարիները Աղեղնավորները, Ջրհոսները և Այծեղջյուրներն են
Բացահայտման հեղինակները Տոկիոյի գիտնականներն են։ Նրանք պարզել են, որ ամենախաղասեր և ոչ կոնֆլիկտային մարդիկ ծնվում են ձմռանը։
3․ Երկվորյակները, Խեցգետինները և Առյուծները ամենազգուշավորներն են
Դուք ճանաչու՞մ եք կենդակերպի այս նշանների տակ ծնվածներից որևէ մեկին։ Եթե այո, ապա հետևեք նրանց։ Շատ հնարավոր է, որ դուք կտեսնեք, թե ինչպես են այս երեքը զգուշանում այնտեղ, որտեղ պետք է և պետք չէ։ Կա նաև մեկ այլ օրինաչափություն․ կենդակերպի այս նշանների տակ ծնվածները առավոտյան ժամերին հաճախ քնկոտ են լինում։
Շարունակությունն՝ այստեղ