Ողջաբերդ գյուղի մոտ խոշոր hրդեհի մարման աշխատանքներին ավելի քան 100 բնակիչ է մասնակցել. այն դեռ չի մարվել
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը:
Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է 14 հա խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Գեղադիր գյուղից 60 բնակիչ, իսկ Ողջաբերդ գյուղից՝ 50-ը
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



