4 սխալ, որ գործում են կանանց 99%-ը հարաբերություններում
LIFEԻդեալական հարաբերություններ չեն լինում, բայց լինում են այնպիսի գեղեցիկ հարաբերություններ, որտեղ զույգերը ձգտում են հասկանալ մեկը մյուսին։
Կանացի այս 4 սխալներն են ոչ լիարժեք հարաբերությունների պատճառ դառնում
Բարոյախրատություն
Կանանց ամենատարածված սխալներից մեկը շատախոսությունն է։ Կինը չի կարողանում պարզապես պատմել իր վատ տրամադրության պատճառի մասին, նա սկսում է բարոյախրատական դատողություններից։ Կինը կարող է մեքենայում ամուսնու կողքին նստած ամեն մի մանրուքի համար երկարաշունչ խրատներ կարդալ, իսկ տղամարդու ուղեղը դրանից «պայթում է»։ Իսկ հետո զույգը տուն է գալիս, ուտում, սեքսով զբաղվում, իսկ առավոտյան ամեն ինչ նորից է սկսվում։
Ծայրահեղություններ
Երկրորդ սխալը՝ կանայք միշտ ծայրահեղությունների մեջ են ընկնում ՝ «կատարյալ հասանելիություն» կամ «կատարյալ անառիկություն»։ Հոգեբանները նշում են երկու կարեւոր պահեր՝ եթե կինը միշտ հասանելի է իր զոգընկերոջ համար, անկախ վերջինի վարքագծին, ապա նրա կարեւորությունն ու նշանակությունը նվազում են՝ թե զուգընկերոջ, թե հենց իր համար։
Դուք տղամարդուն թույլ չեք տալիս խոսել
Անհրաժեշտ է տղամարդուն խոսելու հնարավորություն տալ։ Տղամարդը նախընտրում է մենակ կառուցել իր ծրագրերը՝ դրանք կնոջ հետ չքննարկելով։ Բայց կինն ուզում է, որ տղամարդը պատմի ամեն ինչ իր մասին։ Նրան պետք են խոսակցությունները, տղամարդու սերը, իրենց երջանկությունը զգալու համար։
Խնդիրն այն է, որ կինը բոլոր դրվագները մի կույտի մեջ է գցում, որպեսզի տեսնի ընդհանուր պատկերը, իսկ, ահա, տղամարդու համար այդ ընդհանուր պատկերը միանգամից հասկանալի է։ Երբ կինը նոր սանրվածք է անում, նոր ձեւով շպարվում եւ այլն, նա մոտենում է տղամարդու ու հարցնում՝ «Քեզ դուր գալիս է», այդ պահին տղամարդու ուղեղում պայթյուն է տեղի ունենում։ Նա սկսում է ծանրութեթեւ անել պատասխանների բոլոր հնարավոր տարբերակները, չէ որ եթե սխալվի՝ կսկսվի սկանդալ։
Շարունակությունն՝ այստեղ