Սեւ տոպ եւ շրջազգեստ. Լիլուի գրավիչ կերպարը
LIFEԵրգչուհի Լիլուն, որը բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ տոպ է կրում եւ միջին երկարության, բաց գույնի շրջազգեստ։ Լիլուն վառ հագուստը համադրել է ամառային բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են սեւ պայուսակը եւ աքսեսուարները։ Լուսանկարը մեկնաբանված չէ, երգչուհին միայն մի քանի հեշթեգ է օգտագործել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված լուսանկարում Լիլուն պուտավոր հագուստ էր կրում, որը համադրել էր խոշոր ականջօղերի ու նուրբ վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը, որի հեղինակը, ինչպես նշել էր երգչուհին, հենց ինքն է։ Լուսանկարի վրա առկա էր նաեւ գրություն, որ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects
5
Rate.Trading: Currency Exchange on a New Digital Platform



