Արմավիրի մարզում ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ
SOCIETYՀՀ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները հանրապետության ողջ տարածքում: Օգոստոսի 19-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա՝ Արմավիրի, Վաղարշապատի, Բաղրամյանի և Մեծամորի բաժինների ծառայողները:
Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ են բերվել կամ բերման ենթարկվել երեք տասնյակ անձինք: Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներ:
Բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխատանվության, որոշ փաստերով էլ նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հանրապետությունում պարբերաբար անց է կացնում ուժեղացված ծառայություններ, որոնք միտված են հանցագործությունների կանխմանը, նախականխմանը և բացահայտմանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



