Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նամակ փոխանցեցին Իտալիայի դեսպանատանը
POLITICSՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նամակ փոխանցեցին Իտալիայի դեսպանատանը:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ նամակում նշված է 29 կետ եւ փաստեր, որոնք վկայում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ արդեն մեկ տարի տեւող հետապնդման ընթացքում թույլ տրված խախտումների մասին:
«Սա բողքի ակցիա չէ, մենք պարզապես փորձում ենք ԵՄ երկրների դեսպաններին այս նամակները հանձնելով՝ հասկանալ նրանց դիրքորոշումը եւ տեսակետը», – ասաց ակցիայի մասնակիցներից Գագիկ Բաղդասարյանը:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ արձագանքներ դեռ չկան, սակայն նրանք դեսպանատանը խնդրել են իրենց տեսակետը հրապարակային հայտնել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



