ՊՆ-ին տրամադրվեց 2,1 մլրդ դրամ՝ մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար
POLITICSԿառավարությունը օգոստոսի 22-ին որոշում կայացրեց 2,1 միլիարդ դրամ տրամադրել Պաշտպանության նախարարությանը՝ մարտական հերթապահության պայմանները բարելավելու նպատակով։
Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019 թ. մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով:
Ըստ նախագծի՝ մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում 2019 թ. ստացման ենթակա ապրանքների դիմաց չբավարարող մասով վերաբաշխումների իրականացում կա, և կարգավորման նպատակն է մատակարարման ենթակա ապրանքների դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավորությունների ստանձնման և պայմանագրերի կնքման հնարավորությունների ապահովումը:
Նախագիծը մշակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



