ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀ ԱԳ նախարարի հետ
SOCIETYԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 21-ին հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀ ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Երկու երկրների արտգործնախարարները կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առնչությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



