Այսօր Ստրկավաճառության զոհերի և դրա վերացման հիշատակման միջազգային օրն է
SOCIETYՍտրկավաճառության զոհերի եւ դրա վերացման հիշատակման միջազգային օրը (International Day for the Remembrance of the Slave Trade and Its Abolition) ամեն տարի նշվում է օգոստոսի 23-ին: Այն ընդունվել է 1998 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 150-րդ նստաշրջանում գործադիր խորհրդի առաջարկությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին կոչ է անում մասնակցել հիշատակի միջոցառումներին:
Երրորդ հազարամյակի սկզբին ԱՄՆ Օհայո նահանգի իշխանությունները ստրկության պատմության թանգարան բացեցին: Լիվերպուլում 2007թ. այս օրը բացվեց ստրկության միջազգային թանգարանը: Սենեգալի ափերի մոտ Գորի կղզում ամեն տարի այս օրը ստրկավաճառության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



