Արցախում բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)
SOCIETYՕգոստոսի 23-ին ժամը 20:35-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ, 38-ամյա Ռ.Հ-ն վարելով «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան, երթեւեկության ընթացքում բախվել է Ասկերանի շրջանի բնակիչ, 48-ամյա Ա.Հ.-ի կողմից վարվող GAZ-53 մակնիշի ավտոմեքենայի հետեւի մասին:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով Ռ.Հ-ն եւ նրա ուղեւոր` մայրաքաղաքի բնակչուհի, 18-ամյա Ա.Կ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ամբողջությամբ այրվել է «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան: Պատահարի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
.jpg)
.jpg)
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



