Բակո Սահակյանը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրը
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի ջրամատակարարման մի շարք օբյեկտներ և ծանոթացել մայրաքաղաքի բնականոն ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կրկին կարևորել է քաղաքում առաջացած ջրամատակարարման խնդրի հնարավորինս կարճ ժամկետում լուծման անհրաժեշտությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...




