«Հենց այդ պահին եմ որոշել դա ու արել». դերասան Նարեկ Հայկազյանի սիրո անակնկալ դրսեւորումն ու կնոջ՝ Ծովինարի հուզմունքը (տեսանյութ)
LIFEԻսկական սերը չի ճանաչում տարիներ: Այս ամենի վառ ապացույցը Նարեկ Հայկազյան եւ Ծովինար Մարտիրոսյան դերասանական զույգն է, որոնք արդեն 13 տարի է՝ ամուսացած են, մեծացնում են իրենց երկու զավակներին, բայց երբեք չեն մոռանում ռոմանտիկ ու սիրային դրսեւորումների մասին: Նարեկը երեկ որոշել է եւս մեկ անգամ իր սերը ցույց տալ կնոջը՝ նրան անակնկալ մատուցելով: Դերասանը կանգ առնելով շենքի բակում՝ իրենց պատուհանի տակ սիրային երգով եւ կարմիր վարդերով է «դուրս կանչել» Ծովինարին:
Նարեկը NEWS.am STYLE-ին պատմել է իր խենթ սիրուց դրդված քայլի մասին.
«Մեքենան վարելով արդեն գրեթե հասնում էի տուն: Ճանապարհին անկեղծ՝ Ծովինարի մասին էի մտածում, թե ինչքան շատ եմ իրեն սիրում, ու արդեն սովորական է դարձել ամեն անգամ դա նրան ասելը: Իսկապես, մի պահ եկավ, որ արդեն սկսեցի շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ունեմ Ծովիկին, եւս մեկ անգամ հասկացա, թե որքան է ինքն ինձ սիրում, միշտ ամեն տեղ, ամենուր իրենից առավել ինձ է գնահատում, բարձրացնում… Հասկացա՝ ինչ էլ, որ անեմ, քիչ է իր համար: Ուզում էի ինչ-որ ձեւ արտահայտել իմ սերը: Մտքովս դա անցավ: Հենց այդ պահին եմ որոշել ու արել՝ առանց որեւէ մեկի օգնության: Այդ քայլի համար ժամանակ էլ պետք չի եկել, որոշել եմ ու արել»,-պատմում է նա:
Շարունակությունն՝ այստեղ