Հայտնի է դարձել, թե երբ էկրան կբարձրանա «Սև հովազ» ֆիլմի երկրորդ մասը
CULTUREMarvel Studios-ի նկարահանած «Սև հովազ» (Black Panther) ֆանտաստիկ ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան տեղի կունենա 2022թ.-ի մայիսի 6-ին: Այս մասին ասված է ստուդիայի թվիթերյան էջում, ընդ որում՝ նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը կրկին Ռայան Կունգլերը կլինի:
Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին մասն էկրան էր բարձրացել 2018թ.-ին: Այն համաշխարհային կինովարձույթում գտնվելու մոտ 4 շաբաթվա ընթացքում 1 մլրդ դոլար էր հավաքել:
Ըստ ֆիլմի սյուժեի՝ հարյուրամյակներ առաջ հինգ աֆրիկյան ցեղեր կռվում էին երկնաքարի համար, որը պարունակում էր վիբրանիում: Կռվողներից մեկը կուլ է տվել «սրտաձև խոտ» և արդյունքում ստացել գերմարդկային կարողություններ, ուժեր: Նա դարձել է առաջին «Սև հովազը» և միաձուլել բոլոր այդ ցեղերը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



