Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչու՞ է միայն «Լիդիանը», որպես կողմ ներգրավվել փորձաքննությանը. պարզաբանում է Իվանյանը

POLITICS

Past.am

Ամուլսարի  գործով համալիր փորձաքննություն կատարած «Էլարդ»–ի զեկույցում նշված է, որ գնահատումները թերի են, համապատասխան հետևություններն անվստահելի, և հնարավոր չէ պատասխանել հարցին, արդյոք հանքի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին լրագրողները հիշեցրեցին Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին։

Դիտարկմանը, թե բնապահպանները հարց են բարձրացնում, թե սրանից հետո ինչպե՞ս եք պնդում, որ հարց չկա, Իվանյանը պատասխանեց.

«Առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որոնք պետք է կանխեն վտանգները և այն մեղմման միջոցները, որոնք նախատեսել է «Լիդիանը», փորձագետների կողմից գնահատվել են ողջամիտ և եթե այդ միջոցառումներն իրականացվեն պատշաճ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի և եթե բնապահպանական ռիսկերը լինեն կառավարելի, նշանակում է վնաս չկա, որպեսզի  մի հատ էլ չափենք վնասն ինչ աստիճանի է»,–ասաց քննչական խմբի ղեկավարը։

Հարցին, արդյոք ՔԿ–ն մասնագետների հետ քննարկե՞լ է փորձաքննության արդյունքները և ինչու՞ է միայն «Լիդիանը», որպես շահագրգիռ կողմ ներգրավվել փորձաքննությանը, Իվանյանը պատասխանեց.

«Քննչական կոմիտեն «Լիդիանի» պարզաբանումները,  ներկայացրած հիմնավորումները և փաստարկները քննարկել և վերլուծել է քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների հետ, իսկ ինչ վերաբերվում է «Լիդիանին», որպես կողմ ներգարվվելուն, ապա Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է  համարում գործով շահագրգիռ կողմին կողմ ներգրավվելը։ Այսինքն մենք գործ ունենք պետության պոզիտիվ իրավունքի իրացման հետ և պետությունը պետք է ապահովի հնարավոր բոլոր միջոցները, որոպեսզի տվյալ կողմը հնարավորություն ունենա ներկայացնելու իր պարզաբանումները, արդարացումները: Պետական մարմինը, այսինքն Քննչական կոմիտեն քննություն է իրականացնելու, որպեսզի պարզի քաղաքացիների, պետության, հասարակության շահերի նկատմամբ ոտնձգություն կա, թե՞ ոչ։ Հասարակական կազմակերպությանը կամ բնակչին, որպես կողմ ներգրավվելը կասկածի տակ է դնում, թե այդ դեպքում ի՞նչ գործառույթ է իրականացնում պետական մարմինը»,–ասաց նա՝ հավելելով, որ վերջնական  գնահատականը տալիս է վարույթն իրականացնող մարմինը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները։

Եզրակացության արդյունքները ցույց են տվել, որ Ամուլսարի ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն, իսկ Ամուլսարի տարածքի մոտ գտնվող Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա ազդեցությունն անորոշ է, քանի որ քանակական առումով այդ ազդեցությունները չափելի չեն։

Եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank