Իսպանիայում հզոր տոռնադո է մոլեգնել (տեսանյութեր)
INTERNATIONAL NEWSԻսպանիայի Մալագա քաղաքում հզոր տոռնադո է մոլեգնել, որը վնասել է ծառերին և էլեկտրահաղորդման լարերին, գրում է The Local Հարթակը:
Տոռնադոն գրանցվել է օգոստոսի 26-ին: Տեղի բնակիչները տեսանկարել են, թե ինչպես է հզոր մրրիկը շարժվում Կամպիլյոս համայնքի ուղղությամբ: Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է տոռնադոն հարվածքում էլեկտրասյանը՝ կայծեր առաջացնելով:
Բացի ծառերի և էլեկտրահաղորդման լարերի վնասից այլ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է, որ այս երկուշաբթի Իսպանիայի մեծ մասում փոթորիկներ են եղել, երկրում ավելի քան 9800 կայծակի հարված է գրանցվել: Մայրաքաղաք Մադրիդում առատ տեղումների պատճառով փակվել է մետրոն, որոշ փողոցներ արգելափակվել են:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



