Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


«Թղթե երազանք» ֆիլմի պրեմիերան, հյուրերն ու նրանց տպավորությունները (տեսանյութեր, լուսանկարներ)

CULTURE

Past.am

Օգոստոսի 27-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան, իսկ մինչ այդ կարմիր գորգով անցան հայտնի հյուրերը՝ ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, դերասաններն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

Ֆիլմի սցենարը հեղինակել են Անի Մաղաքյանն ու  ռեժիսոր Գարրի Զաքարյանը՝ հիմքում ունենալով իրական կյանքի պատմություններ ու հերոսներ: Ֆիլմն անապահով ընտանիքում ապրող գյումրեցի տղայի մասին է, որն իր երազանքը՝ համակարգիչը, նկարում է թղթի վրա ու հասնում դրան: Հանդիսատեսը մեծ տպավորություններով ու մինչև հոգու խորքը հուզված դուրս եկավ դահլիճից: Նրանք նշում էին՝ գովելի է այն, որ ֆիլմը ոչ թե աղետից տուժած ընտանիքի դժբախտության, այլ հաղթանակի մասին է: 

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, կիսվելով տպավորություններով, նշեց, որ իր համար առանձնահատուկ են պատմությունները, որոք կապված են Գյումրիի հետ. «Ես հերոսի մեջ տեսա իմ սերնդակից այն մարդկանց, տղաներին, որոնք կարողացել են այսօր աշխարհին զարմացնել՝ Տիգրան Համասյան, Արթուր Ալեքսանյան և այլն: Նրանք 1988 թ. երկրաշարժի սերունդն են, որոնք, իրենց երազանքն ունեցած, գնացին դրա հետևից և այսօր զարմացնում են աշխարհին: Ինչ՝ տեսա, ինձ համար զարմանլի չէր, ինքս լինելով գյումրեցի՝ ունեցել եմ այդ զգացողությունները, բոլորս նույն սոցիալական պայմաններում էինք ապրում, երկրաշարժից հետո չկային հարուստներ և աղքատներ, բոլորս ապրում էինք նույն դոմիկների մեջ: Այդ ժամանակ բոլորս ունեինք երազանք, որպեսզի օր առաջ դուրս գանք այդ վիճակից և ապացուցենք, որ արհավիրքը չկարողացավ կոտրել գյումրեցիների մեջքը: Ինչպես ցույց տվեց ժամանակը, մենք կարողացանք և հաջողեցինք: Ովքեր ընտրեն ֆիլմի հերոսի ուղին, իրենք միշտ հաջողելու են»,- ասաց փոխքաղաքապետը: 

Ֆիլմը սեփական ուժերին հավատացող, նպատակասլաց ու համառ տղայի մասին է: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գլխավոր հերոսին՝ Հայկին, փոքր հասակում մարմնավորող Մանվել Լոռեցյանն ասաց, որ իր կերպարը անապահով պայմաններում ապրող երեխային մասին է, որն ամեն կերպ փորձում և ի վերջո հասնում է իր երազանքին: Նրա խոսքով՝ նկարահանումների ժամանակ ծանր զգացողություններ ուներ, քանի որ կարողացել էր լիովին մտնել դերի մեջ և ապրել այդ դժվարություններով:

Մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց նաև Հովհաննես Բադոյանը, ում կյանքի պատմության հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը. «Շատ լավ էր նկարահանված, շատ հուզիչ էր: Տպավորված եմ թե՛ սցենարով, թե՛ դերասանական խաղով: Բավականին դրվագներ կային վերցված իմ կյանքից, որոնք ես ապրել եմ»,- ասաց Հովհաննեսը, ով արդեն 19 տարեկան է և ծառայում է բանակում: 

Նշենք, որ 5 տարի առաջ, երբ «Շանթն» իր բարեգործական նախաձեռնության՝ Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար խելացի, բայց կարիքավոր ընտանիքում ապրող երեխաներ է փնտրել, գտել է Հովհաննեսին: «Շանթի» նկարահանումից օրեր անց բարի մարդիկ Հովհաննեսին նվիրել են իր երազած համակարգիչը, որը նկարել էր թղթի վրա: Այնուհետև Գյումրիում կառուցվել է «Թումոն», որի լավագույն սաներից է եղել Հովհաննեսը: Սրանց հաջորդել է այն, որ «Շանթն» ու բարերարներն ամեն ինչով կահավորված բնակարան են նվիրել Հովհաննեսին ու նրա մայրիկին՝ Անահիտին: Այսօր արդեն Հովհաննեսի կյանքի պատմությունը «Շանթի» մեկ այլ նախաձեռնության շնորհիվ էկրանավորվեց: Ֆիլմի շարունակությունը՝ 24 սերիաները, կցուցադրվեն սեպտեմբերի 2-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում։

 

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome