«Նկարահանումից ժամեր առաջ հայտնվեցի հիվանդանոցում». Մարիամ Ալեքսանյան
LIFEՄարիամ Ալեքսանյանը նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության նոր` «Դեպի ճամբար» նախագծում, որը եթերում կլինի հոկտեմբերից: Թե ինչով է նախագիծը գրավել իրեն, ինչպես են անցնում նկարահանումները եւ այլ մանրամասներ, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:
«Այս ընթացքում առաջարկներ ունեցել եմ, բայց մերժել եմ: Սպասում էի նորության, հետաքրքիր նախագծի: Սերիալների դեմ ոչինչ չունեմ, ինքս նկարահանվել եմ եւ նկարահանվելու եմ, դա մեր մասնագիտությունից անբաժան է, պարզապես միանգամայն այլ, հետաքրքիր, ուրախ նախագիծ էի ուզում, որն էլ չուշացավ: Այսպիսի նախագծում երբեւիցե չեմ նկարահանվել, այլ է ձեւաչափը, ամեն ինչ կապված է ճամբարային կյանքի հետ: Վստահ կարող եմ ասել, որ սա ինձ համար ձեռքբերումների նախագիծ է»,-նշել է նա:
Մարիամը նոր նախագծի դերասանական կազմին միանալու առաջարկը ստացել է Գրիգոր Դանիելյանից.«Շատ էի ուզում նկարահանվել այսպիսի հետաքրքիր նախագծում, նաեւ ձեռք բերել նոր ընկերներ: Շնորհակալ եմ առաջարկի համար, քանի որ արդեն շատ ընկերներ ունեմ, որոնց հետ հիանալի ժամանակ ենք անցկացնում»:
Դերի մասին դերասանուհին շատ խոսել չի ցանկանում, ասում է՝ ներկայանալու է յուրօրինակ, գունեղ կերպարով.«Ուրախ եւ ժպտերես աղջնակ է, բայց ավելին ասել չեմ կարող: Պրեմիերայից հետո տեսնենք՝ ինչ կարծիքներ կհնչեն»:
Մարիամը նաեւ նշել է, որ քաղաքից դուրս տեղի ունեցող նկարահանումները շատ ուրախ են անցնում.«Չեք պատկերացնի՝ ինչ հաճույք ենք ստանում, անգամ երբ արթնանում ենք առավոտյան ժամը 6-ին: Նույն սենյակում ապրում եմ Եվա Զոհրաբյանի հետ, կատարյալ հարեւան է ինձ համար, կարծես իր մայրը լինեմ՝ «Եվ, գնա հաց կեր, քնի…», նույն կերպ էլ ինքն է իմ նկատմամբ: Իսկ նկարահանման հրապարակում բոլորն ուրախ են, ամեն վայրկյան խոսում ենք, այնքան հետաքրքիր թեմաներ կան, որ չենք հասկանում՝ մեկից ինչպես անցանք մյուսին: Մթնոլորտը հիանալի է»:
Շարունակությունն՝ այստեղ