Եթերային, կարճ զգեստ. Աննա Դովլաթյանը՝ ոճային կերպարում
PHOTOԵրգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց վարդագույն զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Այն զարդարված է գոտիով։ Աննա Դովլաթյանը զգեստի երանգի կոշիկներ է կրում եւ մազակալ։ «Կյանքը հիասքանչ է»,- լուսանկարը ռուսերենով մակագրել է դերասանուհին։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան պատկերված էր գեղեցիկ ծաղիկների ֆոնին։ Հմայիչ դերասանուհին մոխրագույն շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացնում էին ամառային կոշիկները, գեղեցիկ սանրվածքն ու նուրբ դիմահարդարումը։ «Մարդուն երջանկացնում է երեք բան՝ սերը, հետաքրքիր աշխատանքն ու ճանապարհորդելու հնարավորությունը»,- մեկնաբանությունների հատվածում ռուսերենով գրել էր Աննան։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել նրան, նրանցից մեկը նշել էր. «Իսկական Բարբի»։